Թեսթ
Ամերիկացի դրամատուրգ Արթուր Միլերի «Դա պատահել է Վիշիում» պիեսի գործողությունները ծավալվում են նացիստների կողմից օկուպացված Ֆրանիսայում: Մի խումբ տղամարդկանց ձերբակալել են՝ ռասսայական պատկանելությունը ստուգելու համար, ավելի ստույգ՝ պարզելու, թե արդյո՞ք նրանց մեջ հրեաներ կան: Եվ ահա գերմանացի ազնվական ֆոն Բերգը բողոքում է իր տան սպասավորներից, թե որքան են նրանք հիացած Հիտլերով, ինչպես են կանայք սիրահարված նրան, տեսնում են նրան երազում եւ այլն: Իսկ քիչ հետո հարցնում է՝ մի՞թե հնարավոր չէ լինել գերմանացի եւ չատել մնացած ժողովուրդներին: Բայց խնդիրը, եզրահանգում է ֆոն Բերգը, ոչ թե գերմանացի լինելն է, խնդիրն այդ մարդկանց դատարկության մեջ է, որը նրանք լցնում են ատելությամբ: Կար այդպիսի դրվագ Գերմանիայի պատմության մեջ: Կարծում եմ, ոչ ոք չի կարող ասել, որ գերմանացի ժողովուրդն արժանի չէ ամենայն հարգանքի: Պարզապես պատմության ինչ-որ մի հատվածում գերմանացիների մեծամասնությունն ընկել էր ատելության ծուղակի մեջ, որից դուրս գալը մեծ ջանքեր եւ զոհեր պահանջեց: Նացիստական բնազդների սրացումը գերմանացիների մոտ, իհարկե, արտառոց դեպք էր: Բայց բազմաթիվ այլ ազգերի մեծամասնության ներկայացուցիչներն ավելի սովորական իրավիճակներում իրենց, մեղմ ասած, սխալ են պահել: Օրինակ, մինչեւ 1960-ակաները, կամ նույնիսկ՝ ավելի ուշ, ԱՄՆ սպիտակամորթ քաղաքացիները պահանջում էին, որ հանրային տրանսպորտում սեւամորթները նրանց տեղ զիջեն: Ի՞նչ է՝ ամերիկացիները վա՞տ ազգ են: Ատելությունը, նախանձը, խանդը լատենտ վիճակում կա ամեն մի մարդու, ամեն մի ազգի մեջ: Ինչպես եւ սերը, մեծահոգությունը, կարեկցանքը: Նայած թե ինչն ենք ուզում արթնացնել ինչպես մեր, այնպես էլ ուրիշների հոգում: Սովորաբար քաղաքական գործիչներին ձեռնտու է բացասական կրքեր արթնացնելը, որովհետեւ ատելությունից կուրացած մարդկանց ավելի հեշտ է մանիպուլյացիայի ենթարկել (այդ չափազանց մոդայիկ արտահայտությունը տվյալ դեպքում կարելի է թարգմանել որպես «մատների վրա խաղացնել»): Բայց նման ձեւով են վարվում ոչ բոլոր քաղաքական գործիչները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/02/08/1093059/
© 1998 - 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից